«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Շառից, փորձանքից հեռու

Շառից, փորձանքից հեռու
18.01.2014 | 12:37

Այսօր չորս կուսակցություններ հանրահավաք են հրավիրել ընդդեմ կուտակային կենսաթոշակի մասին ընդունված օրենքի: Ուշագրավ է, որ հանրահավաքի օրակարգում միայն այս հարցն է դրված, իսկ խորհրդարանի ընդունած`«ՀայՌուսգազարդի» հայաստանյան 20 տոկոսին վերաբերող պայմանագրերի մասին հանրահավաքի օրակարգում հիշատակում չկա: Հիշեցնենք` այս պայմանագրերը ընդունվեցին ձեռքերով քվեարկության արդյունքում և ԱԺ կանոնակարգի որոշ խախտումներով: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ քվեարկությունը անօրինական է և չեն ճանաչում դրա արդյունքները: Երեկ ռուսական «Գազպրոմը» իրեն համարելով «ՀայՌուսագազարդի» այլևս սեփականատեր այն վերանվանել է «Գազպրոմ Արմենիա»: Ընդդիմադիրներից արձագանք չկա, թե ոնց եք վերանվանում մի բան, որը ձերը չէ: Մյուս կողմից` թերթերը չեն դադարում գրել ՄՄ անդամ մյուս երկրների համեմատությամբ Հայաստանի համար սահմանված գազի բարձր գնի մասին: Ընդդիմությունը, սակայն, այսօրվա հանրահավաքում այս հարցին էլ չի անդրադառնալու: Տպավորություն է, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը հարցերին ընտրողաբար են մոտենում` կախված նրանից, թե որ հարցը ինչ հետևանք կունենա իրենց հետագա գործունեության համար` ռուսների հետ հարաբերություններում : Ըստ ամենայնի, ընդդիմադիրների համար կուտակայինի մասին խոսելը անշառ գործ է, իսկ ռուսներին «Աչքիդ վերևը ունք կա» ասելը` ինքնասպանության պես մի բա՞ն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ